Հայկ Մարտիրոսյանը հաղթելով ադրբեջանցուն, արծաթե մեդալ է նվաճել
Հայ շախմատիստի մասնակցությամբ թիմն էլ բրոնզե մեդալ է նվաճել։
Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Chessy» թիմը դարձել է աշխարհի կայծակնային շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Թիմի կազմում էին Ռիչարդ Ռապորտը, Ալեքսեյ Սարանան, Հայկ Մարտիրոսյանը, Վիդիտ Սանտոշ Գուջրատին, Ջորդեն Վան Ֆորեստը, Էրդողմուս Յագիզ Քաանը, Աննա Մուզիչուկը, Համպի Կոներուն և Մուխթար Աինակուլը։
Հայկը մեդալ է նվաճել նաև անհատական պայքարում։ 3-րդ խաղատախտակի վրա հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Առաջնության շրջանակներում Հայկը 2։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի թիվ մեկ շախմատիստ Շահրիար Մամեդյարովին։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզ-2024. Այսօր Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը մրցագորգ դուրս կգան
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայաց...
Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը նույնպես հաղթանակ տարավ` դուրս գալով Փարիզի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ
Մալխաս Ամոյանը հաղթանակով է մեկնարկում Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:Հունահռոմեական ոճի ըմբշամար...
Էլինա Ավանեսյան․ Ստացել եմ հայկական քաղաքացիություն եւ հպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը
Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը սոցիալական ցանցերում արած գրառմամբ հաստատել է, որ փոխել է քաղաքացիությունը եւ կներկ...
Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանն Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում են
Հունահռոմեական ըմբշամարտի ¼ եզրափակչում հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը հաղթեցին մրցակիցներին։Հայ ըմբիշ...