Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև Կիրանցում միջադեպեր տեղի չեն ունեցել. ԱԱԾ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև Կիրանցում նոր ճանապարահի երթուղու հետ կապված միջադեպեր տեղի չեն ունեցել, «Ազատության» հարցմանն ի պատասխան վստահեցնում են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։
«Հրապարակ» օրաթերթը մոտ երկու շաբաթ առաջ գրել էր, որ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահների միջև: Ըստ թերթի՝ ադրբեջանցիները պնդել են, թե Կիրանցում կառուցվող նոր ճանապարհի մի հատվածն անցնում է Ադրբեջանի տարածքով։
«Ազատություն»-ն ԱԱԾ-ից հարցրել էր՝ արդյո՞ք հայ -ադրբեջանցի սահմանապահաների միջև որևէ քննարկում կամ միջադեպ տեղ է ունեցել կառուցվող նոր ճանապարհի շուրջ, և արդյո՞ք սահամանազատումից հետո Կիրանցում կառուցվող նոր ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով։
ԱԱԾ-ն, հերքելով ադրբեջանական կողմի հետ միջադապերի մասին պնդումները, միաժամանակ նաև վստահեցրել է՝ «կառուցվող ճանապարհն ամբողջությամբ անցնում է Հայաստանի տարածքով»։
Կիրանց տանող կամուրջը, որով անցնում էր նաև միջպետական ճանապարհի մի մասը, սահմանազատումից հետո հանձնվեց ադրբեջանական կողմին։ Հայկական կողմը սկսեց նոր՝ այլընտրանքային ճանապարհի կառուցումը, որն արդեն գործում է։
Չնայած Ազգային անվտանգության ծառայության հերքմանը, Կիրանցի բնակիչներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, «Ազատության»-ը պատմել էր, որ իսկապես նման խոսակացությունն հայ և ադրբեջանցի սահմաապահների միջև եղել է, ադրեջանցիներն ինչ-որ չափումներ անելուց հետո պնդել էին, թե նոր ճանապարհի մի հատվածը կառուցվել է իրենց տարածքում։