ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդեմ միգրանտների ցույցերի մասնակիցները հրկիզել են ևս մեկ հյուրանոց․ Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայում ընդդեմ միգրանտների ցույցերի մասնակիցները հրկիզել են ևս մեկ հյուրանոց, որտեղ բնակվում են փախստականները: Տեղի ունեցածի կադրերը տարածվում են սոցցանցերում։ Այս մասին տեղեկանում ենք IZ.RU-ից։
Ցուցարարները հրկիզել են շենքը՝ ծափահարությունների և ճիչերի ներքո։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դիմել է բողոքի ցույցերի մասնակիցներին:
Հայտարարության մեջ նա տեղի ունեցողն անվանել է «ծայրահեղ աջ ավազակություն» և նախազգուշացրել է ինչպես հանրահավաքների անմիջական մասնակիցների, այնպես էլ նրանց, ովքեր աջակցում են տեղի ունեցողը համացանցում: Սթարմերի խոսքով ՝ հանրահավաքներին մասնակցողները «կզղջան, որ մասնակցել են դրանց»:
Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում հաղորդվում է, որ միգրանտները ծեծում են ծայրահեղ աջ ցուցարարներին: Ցուցարարներին ծեծել են փայտե տախտակներով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել է Մեծ Բրիտանիայում Ռոթերհեմում ծայրահեղ աջերի և ոստիկանության միջև բախումներից հետո 100 մարդ է բերման ենթարկվել, վիրավորվել է իրավապահներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելացված վագոններ, նոր կայարանների բացում, վճարային նոր համակարգ. փոփոխություններ` Մետրոպոլիտենում
3 վագոնանի շարժակազմերն ավելի հարմարավետ և արդյունավետ են: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հողի տակից հանել են ՊԵԿ-ի թաղած 13.5 տոննա հավի միսը և տեղափոխել պահեստ․ մանրամասներ
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատ...
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Կրակոցներ են հնչել Խոր Վիրապի հարակից դաշտերում. կա վիրավոր․ ԶԼՄ
Խոր Վիրապի տարածքում օգոստոսի 4-ի երեկոյան կրակոցներ են հնչել եւ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն 33-ամ...