Ավտմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար․ գազամատակարարման ընդհատումներ՝ ՀՀ-ում
Ավտմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով օգոստոսի 5-ին ժամը 00։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Կենտրոն թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։
Տեղեկացնենք նաև, որ կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ (ամբողջությամբ), Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրի թիվ 25, 26, 27, 28, 29, 30 փողոցների, Ազատաշեն, Ղուկասավան բնակավայրերի մի հատվածի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Գոլդ Գազ», «Վեսպ Գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 09:30-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 10-րդ փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սովխոզային, Թումանյան, Պանրագործների, Ք.Քրքորյան, Սայաթ-Նովայի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Կրակոցներ են հնչել Խոր Վիրապի հարակից դաշտերում. կա վիրավոր․ ԶԼՄ
Խոր Վիրապի տարածքում օգոստոսի 4-ի երեկոյան կրակոցներ են հնչել եւ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն 33-ամ...
ՄՊՀ-ն «Գլոբբինգի» նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք․ հայտնի է պատճառը
ՄՊՀ-ն «Գլոբբինգի/Globbing»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբ...
Արդյո՞ք Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ է եղել․ ԱԱԾ-ից պատասխանել են
Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստ...