Արթուր Դավթյանը մեկնաբանել է իր մեդալային ելույթը
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը մեկնաբանել է իր մեդալային ելույթը։
«Իսկապես դժվար ստացվեց, քանի որ որակավորման փուլում ցատկս վատն էր: Նույնիսկ հարց էր առաջացել, թե կմտնեմ արդյոք եզրափակիչ: Մի կերպ այդ օրն անցկացրեցինք: Սպասում էի երկար: Կարող էի երկու ցատկս էլ ավելի լավ կատարեի: Գնահատականների տարբերությունը շատ քիչ է առաջին տեղի հետ համեմատ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:
ՕԽ արծաթե մեդալակրի խոսքով` ինքն այդքան էլ ուրախ չէ արծաթի համար, քանի որ Փարիզ էր եկել ոսկե մեդալի հետևից:
«Հպարտ եմ, որ կարողացա Հայաստանի պատիվը բարձր պահել մարմնամարզությունում: Տոկիոյի Օլիմպիական խաղերում նպատակս մեդալն էր, իսկ այդտեղ ես տեսնում էի այդ հնարավորությունը՝ չեմպիոն դառնալու: Այդ է պատճառը, որ ուրախությունս ամբողջական չէ: Գուցե հաջորդ Օլիմպիական խաղերին ոսկե մեդալ լինի»,- առանձնացրեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Սևանա լճի հայտնի ափերից մեկը արդեն կարելի է մուտք գործել նոր կանոնակարգով
Գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության կարգ․ մուտքը թույլատրվում...
Ի՞նչ եղանակ է սպասվում վաղվանից
Երևան քաղաքում՝ Oգոստոսի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18...
ՕԽ-2024․ Արթուր Ալեքսանյանը ու Մալխաս Ամոյանը ժամանեցին Փարիզ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի և...
ՕԽ-2024․Գերմանացի մարզիկը տասնամարտում նիզակի նետում ձևում օլիմպիական նոր ռեկորդ է սահմանել
Գերմանացի մարզիկ Նակլաս Կաուլը 2024 թվականին Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում նիզակի նետումով օլիմպիական ռեկորդ է սա...