Հակակոռուպցիոն կոմիտեի կալանավորումները ընթացքի մեջ են, գործը կհասնի խոշոր ձկներին. «Ժողովուրդ»
Արտաշատ համայնքում չարաշահումների գործը կհասնի խոշոր ձկներին: Հակակոռուպցիոն կոմիտեի կալանավորումները դեռ ընթացքի մեջ են: Սպասենք զարգացումներին՝ տեսնելու, թե ովքեր կհայտնվեն թիրախում: Չի բացառվում, որ գործը հասնի հարկայինի պաշտոնյաներին ու մարզի պաշտոնյաներին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերեւույթ հափշտակությունների եւ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել։
Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են»,- գրել է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Մոխրենես գյուղը
Monument Watch-ը ահազանգում է․Համաձայն արբանյակային լուսանկարների (նկ. 1), ադրբեջանական կողմը ավերել է դեռևս 2020 թվական...
Օգոստոսի 3-ից սեպտեմբերի 30-ը փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Իսակովի պողոտայի որոշ հատվածներ
Օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Իսակովի պող.–Աթեն...
Քամալա Հարիսը պաշտոնապես ԱՄՆ նախագահի թեկնածու է
Քամալա Հարիսը պաշտոնապես ԱՄՆ նախագահի թեկնածու է։ Այս մասին հայտնում է NEXTA-ն։ Նա ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակ...
Արցախում ադրբեջանցի վանդալները ոչնչացրել են «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը
Արցախի և Հայաստանի հանրապետությունների սահմանագլխին գտնվող «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողի կարգավիճակի վերաբերյալ, ի...