Սնուփ Դոգի համերգը կայանալու է, տոմսերի վերադարձը կապ չունի նոր կայանալիք համերգի հետ. «Դոպինգ սփեյս»
«Դոպինգ սփեյս» ընկերությունը շարունակում է պնդել՝ Սնուփ Դոգի երևանյան համերգը կայանալու է: Tert.am-ի հետ զրույցում ընկերությունից փոխանցեցին, որ մոտ օրերս հայտարարելու են համերգի օրը:
Ինչ վերաբերում է տարածվող լուրերին, թե Սնուփ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին, ընկերությունից պատասխանեցին. «Չեղարկված համերգի տոմսերի վերադարձի ընթացակարգը կապ չունի նոր կայանալիք համերգի հետ, քանի որ չկայացած համերգի տոմս գնորդներն իրավունք ունեն գումարը հետ պահանջելու: Նոր համերգի օրվա հետ կապած ընթանում են բանակցություններ, որի մասին շուտով կբարձրաձայնենք»:
Հիշեցնենք, որ Երևանում 2023 թ․ սեպտեմբերի 23-ին նախատեսված ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։
Սնուփ Դոգի համերգը չկայացավ՝ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմով պայմանավորված, սակայն նրան փոխանցվել է ողջ հոնորարը։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել։ Կառավարությունը համերգի համար հատկացրել էր 2 մլրդ 319 մլն դրամ:
Սնուփ Դոգի համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում․ երգչին պետբյուջեից վճարած 2,3 մլրդ դրամի ճակատագիրը դեռևս հայտնի չէ:
Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 2-ին Հայաստանի ո՞ր հասցեներում լույս չի լինի
Օգոստոսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի մի շարք հասցեներ...
ԼՂ մի շարք հայրենակիցների ստացած հաղորդագրությունը կեղծ է. ԱՍՀՆ
Երեկվանից ԼՂ մի շարք հայրենակիցներ իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են հաղորդագրություններ՝ «ժամանակավոր կացարանում...
Երեխային բռնության ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվել է․ ՆԳՆ
Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։ՆԳՆ ոստիկանությ...
ՀԱՊԿ-ը կանցկացնի «Կոբալտ-2024» զորավարժությունները. Հայաստանը մասնակիցների թվում չէ
Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կացկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զոր...