ՏԵՍԱՆՅՈՒԹ. Wildberries ընկերությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում. շրջանառվում են հայերի անուններ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը տեսանյութ է հրապարակել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսնու՝ Վլադիսլավի հետ և ասել, որ «նրանց ընտանիքը լուրջ խնդիրներ ունի ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ ընտանեկան բիզնեսի հետ կապված».
Wildberries ընկերության ակտիվները, հուլիսի սկզբից, այսպես ասած, օրինական խարդախությունների միջոցով հապճեպ փոխանցվել են այլ անձանց Russ Outdoor ընկերության միջոցով:
«Ես գիտեմ, որ այս արշավանքի լծակները գտնվում են Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրների, ինչպես նաև մի քանի հայտնի կովկասցիների ձեռքերում»,- ասել է Wildberries-ի հիմնադրի ամուսինը։
Հիշեցնենք՝ Հունիսի կեսերին Ռուսաստանում արտաքին գովազդի խոշորագույն օպերատորը՝ Russ-ը և Wildberries-ը հայտարարեցին, որ «միաձուլվում են թվային առևտրային հարթակ ստեղծելու համար»:
Հուլիսի սկզբին ընկերությունները գրանցեցին համատեղ ձեռնարկություն։ Հավելենք, որ Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրները վրացահայեր են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ՝ Երևանի հասարակական տրանսպորտում. վարորդը ջրի շիշը շպրտում է ուղևորի վրա
Միջադեպ՝ Երևանի հասարակական տրանսպորտում: Տեսանյութը՝ «Առավոտ»-ից:Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է ավտոբուսի վա...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոքր Վեդիի մանկապարտեզում աշխատակիցը ծեծի է ենթարկել երեխային
Համացանցում տարածված այն տեսանյութը, որում երևում է, որ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային աշխատակիցը ծեծում է, ոստիկանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի քաղաքապետարանում անդրադարձել են աղբահանության խնդրին
Երևանում աղբահանության իրականացման համար աշխատում է 50 մեքենա. այս մասին հայտնել է «Երևանի աղբահանություն և սանիտարական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Շահումյանի գերեզմանների խայտառակ և ամոթալի ճանապարհները
«Ձեզ եմ դիմում մի խնդրանքով, որով դիմել եմ նաև պարոն Ավինյանին 2023թվականի օգոստոսի 8ին և ոչ մի արձագանք առավել ևս լուծո...