Պատահարներ

Առավոտյան հրդեհ Սոլակում․ կրակը տարածվել է շուրջ 47 քմ տարածքում

Առավոտյան հրդեհ Սոլակում․ կրակը տարածվել է շուրջ 47 քմ տարածքում
Օգոստոսի 9-ին՝ ժամը 06։35-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ բնակավայրի 1-ին թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։Դեպքի…

Օգոստոսի 9-ին՝ ժամը 06։35-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ բնակավայրի 1-ին թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում (մոտ 70 քմ)։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:55-ին։ Այրվել են շոգեբաղնիքը՝ սրահով, տանիքի և պատերի փայտե կառուցատարրերը  (ընդհանուր մոտ 47 քմ) և էլեկտրական համակարգը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250