Այլ

Օգոստոսի 10-11-ին՝ հորդառատ անձրև և կարկուտի հավանականություն․ ջերմաստիճանը կնվազի

Օգոստոսի 10-11-ին՝ հորդառատ անձրև և կարկուտի հավանականություն․ ջերմաստիճանը կնվազի
Երևան քաղաքում օգոստոսի 10-12-ի գիշերային ու երեկոյան ժամերին, ինչպես նաև 14-ի երեկոյան նախատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում քամին կարող է ուժգնանալ 18-23 մ/վրկ-ով։ Օգոստոսի 13-ին…

Երևան քաղաքում օգոստոսի 10-12-ի գիշերային ու երեկոյան ժամերին, ինչպես նաև 14-ի երեկոյան նախատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում քամին կարող է ուժգնանալ 18-23 մ/վրկ-ով։ Օգոստոսի 13-ին մայրաքաղաքում տեղումներ չեն լինի։ Միևնույն ժամանակ, օգոստոսի 9-14-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու արագացում՝ 15-18 մ/վ-ով։


Հանրապետության տարածքում օգոստոսի 10-12-ը և 14-ին գիշերն ու կեսօրից հետո, ինչպես նաև 13-ի երեկոյան շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ 10-11-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 13-ի գիշերային ժամերին տեղումներ չեն սպասվում։


Քամին կլինի հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վրկ արագությամբ, իսկ ամպրոպի ընթացքում հնարավոր է ուժգնացում՝ հասնելով 20-25 մ/վրկ-ի։ Օգոստոսի 10-14-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային հատվածներում, ինչպես նաև Շիրակի առանձին շրջաններում կանխատեսվում է քամու ակտիվացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250