Քաղաքականություն

Իսրայելը «ոչ» է ասում Գազայի խաղաղության ծրագրի պայմաններին

Իսրայելը «ոչ» է ասում Գազայի խաղաղության ծրագրի պայմաններին
Իսրայելը մերժում է Գազայի կարգավորման համար Խաղաղության խորհրդի ներկայացրած 15 կետից բաղկացած ծրագրի պայմանները, ինչի մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։Հարկ է նշել, որ հիշյալ…

Իսրայելը մերժում է Գազայի կարգավորման համար Խաղաղության խորհրդի ներկայացրած 15 կետից բաղկացած ծրագրի պայմանները, ինչի մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։


Հարկ է նշել, որ հիշյալ փաստաթուղթը հանրայնացվել էր որպես Իսրայելի ու Համասի միջև համաձայնագրի «ճանապարհային քարտեզի» բաղադրիչ, որը ենթադրում է կազմակերպության ամբողջական զինաթափում։


«Իսրայելի պաշտպանության բանակը դուրս չի բերի իր զորքերը, մինչև Համասը չզինաթափվի։ Եվ երբ ես ասում եմ «զինաթափում», ես նկատի ունեմ ծանր զենքեր, թեթև զենքեր, բոլոր տեսակի զենքեր։ Եվ մենք խոսում ենք իրական զինաթափման, այլ ոչ թե ֆիկտիվ զինաթափման մասին։ Մենք այս հարցը քննարկում ենք ամերիկացիների հետ. նրանք ունեն գաղափարներ, որոնցից մի քանիսը մեզ համար ընդունելի են, իսկ մի քանիսը՝ ոչ», – շեշտել է Նեթանյահուն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250