Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն իր պատմության ամենածանր ճգնաժամում է․ ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ն իր պատմության ամենածանր ճգնաժամում է․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գտնվում է իր ողջ պատմության ընթացքում ամենախոր ճգնաժամային փուլում։Հյուսիսատլանտյան դաշինքում արձանագրվում է կառույցի ամբողջ պատմության ընթացքում…

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գտնվում է իր ողջ պատմության ընթացքում ամենախոր ճգնաժամային փուլում։


Հյուսիսատլանտյան դաշինքում արձանագրվում է կառույցի ամբողջ պատմության ընթացքում ամենալուրջ ճգնաժամը, ТАСС-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը։


Դիվանագետի գնահատմամբ՝ իրավիճակի սրումը հետևանք է բլոկի առավել ազդեցիկ անդամ երկրների միջև խորացող հակասությունների։ Պիլիպսոնի խոսքով՝ հենց այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել ՆԱՏՕ-ին հետագա անդամակցության շուրջ քննարկումները, որոնք ծավալվում են դաշինքի առանձին պետություններում։


Որպես օրինակ նա մատնանշել է Սլովենիայի Պետական ժողովի նախագահ Զորան Ստևանովիչի նախաձեռնությունը՝ նոյեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ մեկտեղ կազմակերպել երկրի՝ ՆԱՏՕ-ին հետագա անդամակցության հարցով հանրաքվե։ Միևնույն ժամանակ, Պիլիպսոնը ընդգծել է, որ այդ նախաձեռնության իրագործումը դեռևս հեռու է իրականություն դառնալուց։


Նա պարզաբանել է, որ Սլովենիայի օրենսդրությունը պաշտպանական ու անվտանգային ոլորտներում հնարավորություն է տալիս անցկացնել խորհրդատվական հանրաքվե, որն ըստ էության հասարակական կարծիքի հարցում է։ Բացի այդ, ռուս դիվանագետի պնդմամբ, նման քվեարկության գործնական նշանակությունը շարունակում է մնալ ոչ ակնհայտ։


Այդուհանդերձ, նման առաջարկների ի հայտ գալու հանգամանքն ինքնին, ըստ Պիլիպսոնի, վկայում է դաշինքի ներսում առկա լուրջ տարաձայնությունների մասին։


«Սլովենիայի նման երկրներում այս թեմայով հրապարակային քննարկումները պետք է դիտարկել, նախևառաջ, որպես ներհյուսիսատլանտյան գժտությունների արտացոլում», — ընդգծել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250