Քաղաքականություն

Ռուսաստանը փոխում է ռազմական ներկայության ձևաչափը Սիրիայում․ Խմեյմիմն ու Տարտուսը կվերափոխվեն

Ռուսաստանը փոխում է ռազմական ներկայության ձևաչափը Սիրիայում․ Խմեյմիմն ու Տարտուսը կվերափոխվեն
Սիրիան և Ռուսաստանը համաձայնեցրել են Խմեյմիմում ու Տարտուսում ռուսական ներկայության հետագա կարգավիճակը։18 ամիս տևած բանակցություններից հետո Սիրիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Խմեյմիմում և…

Սիրիան և Ռուսաստանը համաձայնեցրել են Խմեյմիմում ու Տարտուսում ռուսական ներկայության հետագա կարգավիճակը։


18 ամիս տևած բանակցություններից հետո Սիրիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Խմեյմիմում և Տարտուսում ռուսական ներկայության ապագայի վերաբերյալ։ Հուշագրի համաձայն՝ քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ Խմեյմիմ օդանավակայանը և Տարտուսի նավահանգստի չորրորդ առևտրային նավամատույցը, աստիճանաբար կանցնեն Սիրիայի կառավարության վերահսկողության տակ։ 


Ռազմական օբյեկտները կվերածվեն սիրիա-ռուսական համատեղ ուսումնական կենտրոնների՝ ավանդական ռազմական բազաների փոխարեն։ Անցումային գործընթացը նախատեսվում է ավարտել երեք ամսվա ընթացքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250