Մոտ 2,5 հազար բեռնատար ավտոմեքենա սպասում է «Վերին Լարս» անցակետի մոտ․ մանրամասներ
Մոտ 2,5 հազար բեռնատար ավտոմեքենա սպասում է ռուս-վրացական սահմանն անցնելուն «Վերին Լարս» անցակետի մոտ, հաղորդում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնը։ Հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։
Այսօր առավոտվա տվյալներով՝ Վրաստան երթևեկելու համար էլեկտրոնային հերթում գրանցված է 2 հազար 465 բեռնատար: Հուլիսի 18-ին սահմանով անցնելու սպասող բեռնատարներից հերթը կազմել է 1,9 հազար միավոր։
Ավելի վաղ հանրապետությունում բարձր պատրաստության ռեժիմ էր սահմանվել պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով: Դրա շրջանակներում բեռնատարների մուտքը տարածաշրջան սահմանափակվելէ մինչև կայանատեղիների ազատումը։
Ռազմավիրական ճանապարհն անցնում է բարձրլեռնային գոտում և ներկայումս Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է: