Հնդկաստանը Բանգլադեշից տարհանել է ավելի քան 4,5 հազար ուսանողի

Հնդկաստանը Բանգլադեշից տարհանել է ավելի քան 4,5 հազար ուսանողի՝ երկրում պետական ​​աշխատատեղերի քվոտաների համակարգի դեմ բողոքի ցույցերի ու անկարգությունների ֆոնին, հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ-ն, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Բանգլադեշից տարհանվել են նաև Նեպալի, Մալդիվների և Բութանի քաղաքացիները։ Ինչպես նշվում է, Դաքայում Հնդկաստանի դեսպանատունը կանոնավոր կապեր է պահպանում տեղական իշխանությունների հետ՝ ապահովելու Հնդկաստանի քաղաքացիների անվտանգությունը:


Բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին Բանգլադեշի Գերագույն դատարանը կիրակի օրը հայտարարել էր պետական ​​աշխատատեղերի քվոտաների մասին իր որոշումը՝ երեք անգամ կրճատելով դրանց թիվը։


Դատարանի որոշմամբ՝ քվոտա չունեցող թեկնածուները կկարողանան դիմել պետական ​​աշխատատեղերի 93%-ին։ Միաժամանակ, քաղաքացիական ծառայության պաշտոնների 5%-ը կպահպանվի պատերազմի վետերանների երեխաների համար, իսկ պաշտոնների 2%-ը հատկացվելու է մի շարք այլ կատեգորիաների անձանց։ Դատարանի որոշումը կայացվել է Բանգլադեշում պարետային ժամի, բջջային ցանցերի ու ինտերնետի արգելքի ֆոնին։



Պատահարներ