Վարկածներ կան, որ Nestlé-ն ֆիլտրացված կեղտոտ ջուրը վաճառել է որպես «բնական հանքային»

Nestlé ընկերությունը աղտոտված ջուրը զտում է արգելված մեթոդներով և վաճառում որպես «բնական հանքային ջուր», գրում է «BILD на русском» - ը:


Վերջին ամիսներին լրատվամիջոցների հետաքննությունները ցույց են տվել, որ Ֆրանսիայում հանքային ջրի աղբյուրները, ի թիվս այլ բաների, աղտոտված են կեղտաջրով, Escherichia coli բակտերիաներով և թունաքիմիկատներով: Nestlé-ի նման ընկերություններն անօրինական կերպով զտել են ջուրը եւ շարունակել այն վաճառել որպես «բնական հանքային ջուր», նշում Է հրատարակությունը:


Խարդախության գումարը վերջին 15 տարում կազմել է 3 մլրդ եվրո, հայտնել է «Mediapart» հետազոտական հարթակը: Foodwatch սպառողների կազմակերպությունը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս տարվա փետրվարին սպառողների իրավունքների պաշտպաններն արդեն դատական հայց են ներկայացրել Nestlé-ի և ֆրանսիական հանքային ջուր արտադրող Sources Alma-ի դեմ։


Հաջորդ շաբաթ Եվրահանձնաժողովը նախատեսում է հրապարակել զեկույց այս գործով ֆրանսիական իշխանությունների գործողությունների հետաքննության վերաբերյալ:

Nestlé-ի խոսնակն ասաց, որ համաձայն չէ Mediapart-ի «թվերի և հաշվարկման մեթոդի» հետ:





Պատահարներ