Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Դեմոյանի մեղադրանքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձում է հասկանալ` ինչ է կատարվել «Հայկական թատերական ընկերության» գրադարանում, ինչպես է ոչնչացվել այնտեղի արխիվը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի մեղադրանքներին։
Դեռ նախորդ տարի Դեմոյանը հայտարարել էր, որ «Հայկական թատերական ընկերության» գրադարանի հարուստ արխիվը ոչնչացվել է, իսկ Անդրեասյանը լռության է մատնել այդ փաստը։ Երեկ նա նոր գրառում է արել` նշելով, որ կառավարությունը թող պարզի, թե ինչ հանգամանքներում է ոչնչացվել «Հայ թատերական ընկերության» հարուստ գրադարանն ու լուսանկարչական արխիվը:
«Ես որևէ տեղեկություն չունեմ, կփորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Ամեն դեպքում նախարարությունը պատրաստ է օժանդակել գրադարանային ֆոնդերի պահպանման ու զարգացման հարցում օժանդակել։ Չգիտեմ, թե կոնկրետ ինչ միջադեպ է տեղի ունեցել, ինչ կազմակերպության կամ ընկերության կողմից։ Իհարկե, մենք հետամուտ կլինենք, որպեսզի հասկանանք խնդիրը, և եթե նախարարության իրավասության տիրույթում որևէ հարց կա, ապա կկարգավորենք այն»,– նշեց Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ նիստերից մեկի ժամանակ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը ենթադրում է նոր հնարավորություններ գրադարանների հետագա զարգացման համար:
Անդրեասյանը վստահեցրեց` եթե հարցը գտնվում է նախարարության հսկողության ներքո, ապա իրենք կզբաղվեն դրա կարգավորմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվից հայտարարել են՝ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում Ալիևի հետ հանդիպումից
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:Ադր...
ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունները և հակառակն է պնդում
ՀՀ ԱԳՆ–ն հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախ...
ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդո՞տ է ՀՀ-ԱՄՆ ռազմական համագործակցության համար․ հարց՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտո...
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքի հատվածում են։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Աճարկո...