Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքի հատվածում են։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը։
«Թշնամու զորքն արդեն Կիրանցի ներսում է, Աճարկուտի շրջանցիկ ճանապարհից լսվում են նրանց ձայները»,- գրել է Ղազարյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում գյուղի բնակիչները հայտնեցին, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն կամրջի հատվածում են, նաև նորակառույց դպրոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա են։
«Ամենամեծ խնդիրը դպրոցի հետ է կապված, մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես են երեխաներին դպրոց ուղարկելու»,- նշում են բնակիչները։
Նրանց խոսքով՝ երեկվանից, երբ ադրբեջանցիները գյուղի տարածք մտան, զգուշավոր և «մի գծով էին» քայլում՝ թերևս մտավախություն ունենալով, թե հնարավոր է՝ ականներ լինեն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանն ու Բաքուն պետք է ծանր փոխզիջումների գնան․ Պետդեպի խոսնակ
Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Այս մասին...
ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազոր...
Իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները․ Sputnik
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները:Sputnik Ար...
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Դեմոյանի մեղադրանքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձում է հասկանալ` ինչ է կատարվել «Հայկական թատերական ընկեր...