Կոլումբիայում Ամերիկայի գավաթի եզրափակչից հետո ծեծկռտուքի հետևանքով 5 մարդ Է զոհվել
Կոլումբիայում Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո, որում ազգային հավաքականը պարտվել է Արգենտինային (0։1) ծագած տարբեր կռիվների պատճառով մահացել է 5 մարդ՝ ձերբակալվել ավելի քան 20 հոգի։ Այս մասին Caracol հեռուստաալիքի եթերում ասել է Կոլումբիայի ազգային ոստիկանության ղեկավար Նիկոլաս Ռոխասը ։
«Ընդհանուր առմամբ ամբողջ երկրում ստացվել է ավելի քան 5 հազար ահազանգ՝ կապված ծեծկռտուքի և զանգվածային տարբեր անկարգությունների հետ։ Այս պահին հաստատված տեղեկությունների համաձայն ծեծկռտուքի 1322 դեպք է գրանցվել՝ որոնցից 26 ավարտվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Առայժմ ձերբակալվածների թիվը կազմում է 25 հոգի, բայց այն դեռ կարող մեծանալ»,- ասել է Ռոխասը։
Նշվում է, որ ծեծկռտուքների հետևանքով 4 մարդ մահացել է երկրի մայրաքաղաք Բոգոտայում, ևս մեկը՝ Իբագեում։ Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի գիշերը Կոլումբիայի հավաքականը մրցաշարի եզրափակչում պարտվեց Արգենտինային (0:1)
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:Կայացած վերջին խաղում Հայա...
Ռոնալդուն դարձել է Եվրո-2024-ի վատագույն ֆուտբոլիստը. WhoScored
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Whoscored պորտալի վարկածով ցույց է տվել Եվրոպայի 2024 թվականի առ...
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հեռանում է զբաղեցրած պաշտոնից
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) հայտարարել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը որոշել է լքել զ...
Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդները
Brand Finance ընկերության փորձագետները կազմել են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը։ Առա...