Հայտնի է՝ ինչ հրացանով էին փորձում սպանել Թրամփին․ նոր մանրամասներ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը օգտագործել է AR-556 տիպի հրացան, որն օրինական ճանապարհով ձեռք է բերել նրա հայրը: Այս մասին հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալ Քևին Ռոջակը:
Ռոջակը հայտնել է, որ կասկածյալի ընտանիքը համագործակցում է հետաքննության հետ։ Հետաքննությունների դաշնային բյուրոն նաև հաստատել է, որ կասկածյալի մեքենայում հայտնաբերվել է կասկածելի սարք, որը զննվել է պայթուցիկ նյութերի փորձագետների կողմից: Գերատեսչությունը նաեւ հասանելիություն է ստացել հրաձիգի հեռախոսին, այն տեղափոխվել է Կուանտիկոյի ՀԴԲ լաբորատորիա, հաղորդում է Washington Post-ը:
Հիշեցնենք, որ Ռոջակը հայտնել էր, որ նախկին նախագահի դեմ մահափորձի մեջ կասկածվողը միայնակ է աշխատել: Ոչ մի ցուցում չկա այն մասին, որ նա պատկանում էր որևէ գաղափարախոսության կամ մտավոր բնույթի որևէ խնդիր ուներ:
Նմանատիպ հոդվածներ
Իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները․ Sputnik
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները:Sputnik Ար...
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքի հատվածում են։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Աճարկո...
Երևանն ու Բաքուն պետք է ծանր փոխզիջումների գնան․ Պետդեպի խոսնակ
Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Այս մասին...
ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազոր...