Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհայտ անձը Երևանում հեղուկանման զանգված է լցրել ծառերի տակ

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Մաշտոցի պողոտայում, անհայտ անձը մի քանի օր շարունակ հեղուկանման զանգված է լցրել սոսի տեսակի ծառերի տակ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի…

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Մաշտոցի պողոտայում, անհայտ անձը մի քանի օր շարունակ հեղուկանման զանգված է լցրել սոսի տեսակի ծառերի տակ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։


«Գործողությունները կատարվել են աշխատանքային ժամերի ավարտից հետո: Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում»` ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին»,– ասված է հաղորդագրությունում:


Նշվում է, որ ՀՈԱԿ–իաշխատակիցները կանաչ գույնի հատուկ համազգեստ են կրում և նրանց հեշտ է տարբերակելը, իսկ նման դեպքերի հանդիպելիս անհրաժեշտ է դիմել համապատասխան մարմիններին։


Քաղաքապետարանից նշում են` այս տարի սա միակ նման դեպքը չէ, նախորդ տարի տնկված մի քանի սոսի էլ է չորացվել: Հողն այդ ժամանակ ուղարկվել էր լաբորատոր հետազոտության, պարզվել էր, որ նմուշում հայտնաբերված ազոտի և աղերի քանակությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանված նորման, ինչը հանգեցնում է արմատային համակարգի այրման ու ոչնչացման, որն էլ հանգեցրել է ծառերի չորացման:


Նույն տարածքի առողջ ծառերի հողանմուշներում ոչինչի չէր հայտնաբերվել, ինչը հուշում է, որ նորատունկ սոսիների չորանալը եղել է արտաքին միջամտության պատճառով:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զnհվեցին, զոhվելուց հետո էլ մարմինները գերի մնացին. Արցախում հուղարկավորված զոhերի հարազատները կառավարության մոտ են

Արցախի Հանապետությունում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ զոհերի հարազատները հավաքվել են կառ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250