ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դպրոցներում այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» առարկան
Կառավարության որոշմամբ «Հայոց պատմություն» առարկան այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է, որ ծրագրի բովանդակության մեջ հիմնականում շեշտադրվելու են պետականության վերականգնմանը, արժևորմանը և պահպանմանը վերաբերող փաստերը, պատմական իրողությունները, իրադարձությունները․ «Փոխվում է այդ իրադարձությունների և երևույթների մեկնաբանման մեթոդաբանական սկզբունքը, որը դառնում է պետության հետագա գոյության, զարգացման տեսանկյունից պատմական իրողությունների վերարժևորման դիտանկյուն։ Մասնավորապես, օրինակ, այս կերպ կարող են նորովի վերագնահատվել պատմական բոլոր այն իրադարձությունները, երբ տեղի է ունեցել պետության կորուստ՝ սովորողների մոտ ձևավորելով հնարավոր մարտահրավերների նկատմամբ ավելի վերլուծական, քննական հայացք, ինչպես նաև ամրապնդելով այն արժեքային կողմնորոշումը, որ պետությունը ժողովրդի և ազգի կազմակերպման բարձրագույն ձևն է, ու դա պետք է ամրապնդել։
Սովորողները հնարավորություն են ստանում նորովի վերաիմաստավորել բոլոր այն ժամանակահատվածները, երբ պետությունը և պետական համակարգը չեն գործել: Սովորողը կկարողանա համեմատել ու համադրել այն մարտահրավերները, որն ունեցել է հայ ժողովուրդը պետության բացակայության պայմաններում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի կենտրոնում դիմակավորված ուժայինները մեքենաներ են ստուգում և մարդկանց են բերման ենթարկում
Երևանի փոքր կենտրոնում դիմակավորված ուժայինները կանգնեցնում են մեքենաները և ստուգում: Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զnհվեցին, զոhվելուց հետո էլ մարմինները գերի մնացին. Արցախում հուղարկավորված զոhերի հարազատները կառավարության մոտ են
Արցախի Հանապետությունում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ զոհերի հարազատները հավաքվել են կառ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատության 12 հասցեում բնակիչների և ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել. իրավիճակը լարված է
Բողոքի ակցիա ու քաշքշուկ՝ Երևանում: Ազատության 12 հասցեում բնակիչները դժգոհ են, որ հենց բակում ուզում են կլինիկա կառուցե...