Մբապեն ցանկանում է ֆուտբոլային ակումբ գնել. հայտնի է,թե որը

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի ընտանիքը հետաքրքրված է  ձեռք բերել ֆրանսիական «Կան» ֆուտբոլային ակումբը: Այս մասին հայտնում է RMC Sport -ը:


«Մբապեի ընտանիքը գտնվում է ակումբը ձեռք բերելու գործընթացի մեջ։ Նրանք ակնկալում են բազմապատկել իրենց կապիտալը, ինչպես ամերիկյան ընկերությունը»,- հայտարարել է Ռիոլոն։


Կիլիան Մբապեն մանուկ հասակում սովորել է «Կանա» ակադեմիայում։ Ներկայումս ակումբը հանդես է գալիս ֆրանսիական Լիգա 2-ում, թիմը պայքարում է Ֆրանսիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում՝ 6-րդ մրցաշրջանն անընդմեջ:


Մայիսի 10-ին Մբապեն պաշտոնապես հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի 30-ին: Հարձակվողը ֆրանսիական ակումբից հեռանում է ազատ գործակալի կարգավիճակով:


Մբապեն ՊՍԺ-ում հանդես է եկել 2017 թվականից: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, 2024 թվականի ձմռանը հարձակվողը որոշում է կայացրել ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» ֆրանսիական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո: Մբապեի և «Ռեալի» միջև պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես հայտարարվել է հունիսի 3-ին: