Աշխարհի թոփ-500 ֆուտբոլային ակումբներից չորսը Հայաստանից են
Հայաստանի պրեմիեր լիգայի 4 ակումբներ ընդգրկվել են Ֆուտբոլի պատմության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կազմած վարկանիշային աղյուսակի թոփ-500-ում: Հաղորդում է Sputnik Արմենիան։
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» աշխարհի 500 թիմերի մեջ զբաղեցնում է 228-րդ տեղը: «Արարատ-Արմենիան» 287-րդն է, «Ուրարտուն»՝ 398-րդը։ Թոփ-500-ում է նաև Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան»․ այն զբաղեցնում է 432-րդ հորիզոնականը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որը նախորդ մրցաշրջանում հաղթել էր Չեմպիոնների լիգայում: Լավագույն եռյակում են նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» և գերմանական «Բայերը»:
Նշենք, որ վարկանիշը հաշվի է առնում թիմերի գրանցած արդյունքները 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Նմանատիպ հոդվածներ
ԵՎՐՈ-2024. Այսօրվա հանդիպումը
Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլային Եվրո-2024-ում հուլիսի 10-ին տեղի կունենա նախավերջին հանդիպումը։ Եզրափակիչի երկր...
ԵՎՐՈ-2024․ Օրվա խաղացանկը
Այսօր՝ հուլիսի 5-ին, Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության շրջանակում կկայանա քառորդ եզրափակիչի երկու հանդիպում։ Իսպ...
27 տարեկանում մահացած են գտել հունահռոմեական ոճի վրացի ըմբիշի
Մահացել է հունահռոմեական ոճի վրացի ըմբիշ, 2019 թվականի աշխարհի չեմպիոն Նուգզար Ցուրցումիան: Այս մասին ասվում է Վրաստանի...
ԵՎՐՈ-2024․ Որոնք են ամենաշատ գոլ խփած հավաքականները
Transfermarket-ը ներկայացրել է Գերմանիայում Եվրո-2024-ի ընթացքում ամենաշատ գոլ խփած հավաքականների տասնյակը։ Տասնյակում տ...