27 տարեկանում մահացած են գտել հունահռոմեական ոճի վրացի ըմբիշի
Մահացել է հունահռոմեական ոճի վրացի ըմբիշ, 2019 թվականի աշխարհի չեմպիոն Նուգզար Ցուրցումիան: Այս մասին ասվում է Վրաստանի ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի սոցկայքի էջում:
Ցուրցումիան կյանքից հեռացել է 27 տարեկանում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նրան մահացած են գտել տանը։
2019 թվականին Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում ցուրցումիան դարձել է ոսկե մեդալակիր մինչև 55 կգ քաշային կարգում: Այդ ժամանակ այդ մեդալը դարձավ հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին ոսկին Վրաստանի հավաքականի համար վերջին 12 տարվա ընթացքում:
Հաղթանակից հետո Ցուրցումիան ասել է, որ ցանկացած մենամարտի սկզբում՝ լինի դա Եվրոպայի, աշխարհի առաջնություն, թե որևէ այլ մրցաշար, մտածում է իր զոհված եղբոր մասին: Հայրենիք վերադառնալուց հետո նա աշխարհի չեմպիոնի գոտին տարել է եղբոր շիրիմին։
Նմանատիպ հոդվածներ
ԵՎՐՈ-2024․ Օրվա խաղացանկը
Այսօր՝ հուլիսի 5-ին, Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության շրջանակում կկայանա քառորդ եզրափակիչի երկու հանդիպում։ Իսպ...
ԵՎՐՈ-2024․ Որոնք են ամենաշատ գոլ խփած հավաքականները
Transfermarket-ը ներկայացրել է Գերմանիայում Եվրո-2024-ի ընթացքում ամենաշատ գոլ խփած հավաքականների տասնյակը։ Տասնյակում տ...
ԵՎՐՈ-2024. Այսօրվա հանդիպումները
Գերմանիայում ընթացող ֆուտբոլային Եվրո-2024-ում հուլիսի 2-ին կավարվի 1/8 եզրափակիչը։ Ռումինիայի հավաքականը կմրցի Նիդերլան...
Աշխարհի թոփ-500 ֆուտբոլային ակումբներից չորսը Հայաստանից են
Հայաստանի պրեմիեր լիգայի 4 ակումբներ ընդգրկվել են Ֆուտբոլի պատմության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կազմած վարկանիշային...