Դաղստանում ժամանակավորապես արգելել են նիկաբները. անվտանգության նկատառումներով
Դաղստանի մուֆթիատը հայտարարել է նիկաբ կրելու ժամանակավոր արգելքի մասին։ Նախօրեին ֆետվ-ի վարչությունը նման որոշման հիմք չի տեսել, բայց հնարավոր է համարել տեղական արգելքի հնարավորությունը «արտաքին գործոնների» պատճառով:Այս մասին ասել է մուֆթիի տեղակալ Աբդուլլահ Սալիմովը:
«Մուֆթին, վկայակոչելով ազգային քաղաքականության եւ կրոնի հարցերով նախարարության դիմումը, որում հաղորդվում է հանրապետության բնակչության անվտանգության առկա սպառնալիքի մասին, եւ ֆեթվ -ի վարչության՝ երեկ կայացրած իրավասու եզրակացության հիման վրա, հայտարարում է նիկաբ կրելու ժամանակավոր արգելքի մասին՝ մինչեւ բացահայտված սպառնալիքների վերացումը», - ասել է մուֆթիի ներկայացուցիչը։