3 տոննա կոկաին է հայտնաբերվել Ռուսաստանի համար նախատեսված բանանի խմբաքանակում

Էկվադորի էլ-Օրո նահանգի նավահանգստում ոստիկանությունը բանանով տարաների զննման ժամանակ, որը պետք է արտահանվեր ՌԴ, 3 տոննա կոկաին է հայտնաբերել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ուժային գերատեսչության մամուլի ծառայությունը։


Ոստիկաններին թմրանյութ գտնելու հարցում օգնել է հատուկ վարժեցված շունը։ Արգելված նյութերը փաթեթավորվել են ավելի քան 3 հազար հատուկ փաթեթներում։ Նշվում է, որ հանցագործները ՌԴ -ում կոկաինի վաճառքով կարող էին վաստակել մինչև 250 մլն դոլար:


2024 թվականի սկզբից Էկվադորում մոտ 140 տոննա թմրանյութ է հայտնաբերվել։ Ոստիկանությունը նաեւ ձերբակալել է ավելի քան 6 հազար քաղաքացիների, որոնք առնչություն են ունեցել արգելված նյութերի ապօրինի առեւտրին: