ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին փոթորիկ՝ Սանկտ Պետերբուրգում․ ծառերն ընկել են կնոջ ու երեխայի վրա, նրանք մահացել են
ՌԴ Սանկտ Պետերբուրգում փոթորկի հետևանքով երկու մարդ է մահացել, մեկը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիա» թերթը։
Քաղաքի տարբեր հատվածներում ծառեր են տապալվել, ինչի հետևանքով մահացել է 36-ամյա մի կին և 11 տարեկան երեխա։ Երեխան հոսպիտալացվել է ծանր վիճակում, նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի կոնտուզիա, գանգի բազմաթիվ կոտրվածքներ և կյանքի հետ անհամատեղելի այլ վնասվածքներ։ Բժիշկները պայքարել են, բայց երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Բացի այդ, վնասվել է 10 ավտոմեքենա, շինարարական կռունկ է տապալվել։
Հաորդվում է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը 67 ահազանգ է ստացել ծառերի տապալվելու մասին, 4 ահազանգ՝ թույլ ամրացված մետաղական կոնստրուկցիաների քանդվելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմին փոխանցված 2 զինծառայողի մասունքները նույնականացվել են
2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ Այս...
Օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան...
ՆԳՆ-ն՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի վերաբերյալ ահազանգի մասին
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանին ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից
Համացանցում կադրեր են հրապարակվել, որոնցում «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանին ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի...