Նոր հուշարձաններ են հայտնաբերվել Սյունիքի մարզում
2024 թ․ հունիսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը Սյունիքի մարզում նոր հուշարձաններ է հայտնաբերել։ «Հորդառատ անձրևներով ուղեկցվող դաշտային աշխատանքների արդյունքում արշավախումբը հայտնաբերել է մի քանի նոր հուշարձան, որոնցից է Հալիձոր գյուղի նորահայտ քարայրը, և կազմվել են դրանց պահպանական գոտիների նախագծերը»,- ասվում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ։ Կենտրոնը մանրամասնել է, որ արշավախումբն ուսումնասիրություններ է կատարել Սյունիքի մարզի Սվարանց, Տանձատափ, Հալիձոր, Հարժիս, Տաթև գյուղերում։ Փետրվարին Օհանավանի տարածքում՝ Քասախի կիրճում, բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել էր միջնադարյան ժայռափոր դամբարան։
Նմանատիպ հոդվածներ
Հուլիսի 8-ին հոսանք չի լինի նշված հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքնե...
5 բալ ուժգնությամբ հզոր ալիքը հարվածելու է Երկրին. հանգստյան օրերին սպասվում է մագնիսական փոթորիկ
Ուրբաթ օրը՝ հունիսի 28-ին, Երկրի մագնիտոսֆերան հանգիստ է։ Ըստ gismeteo ծառայության՝ մագնիսական ցնցումների ուժգնությունը...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սևծովյան ցիկլոնի արկածները Գավառում․ Սուրենյան
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել եւ դրան կի...
Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը և ի՞նչ է սպասվում մինչ այդ. եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 2-3-ին շրջանների զգալի մասում, 6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում...