Գերմանիայում տղամարդը կտրել է իր ազգականի սեռական օրգանը

Գերմանիայում տղամարդը կտրել է իր տարեց ազգականի սեռական օրգանը.Գերմանական Բոխում քաղաքի ոստիկանությունը ստիպված է եղել կոտրել 66-ամյա թոշակառուի բնակարանի դուռը, որից հարևանների խոսքով, երկար ժամանակ լսվել է շան հաչոց:


Ննջասենյակում իրավապահները տանտիրոջը հայտնաբերել են ծանր վիճակում. նրա առնանդամն ու ամորձիները կտրված են եղել: Տղամարդուն շտապ հոսպիտալացրել են, նրա կյանքի համար պայքարում են բժիշկները։


Դեպքի կասկածանքով` բերման է ենթարկվել տուժողի 32-ամյա ազգականը: Հանցագործությանը նրա մասնակցությունը հաջողվել է պարզել ԴՆԹ անալիզի միջոցով։ Հանցագործի դրդապատճառներն ու միջադեպի մանրամասները ոստիկաններն առայժմ չեն բացահայտել: Հայտնի է, որ ձերբակալվածին սպառնում է սպանության փորձի և ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք: Ոչ հանցագործության գործիքը, ոչ կտրված սեռական օրգանները քննիչներին այդպես էլ չի հաջողվել հայտնաբերել։