Թուրքիայում բռնել են 67 մարդու երեխայի հանդեպ բռնություն կատարած սիրիացու ձերբակալումից հետո

Թուրքական ոստիկանությունը Կայսերի քաղաքում ջարդարարության համար ձերբակալել է 67 մարդու, այստեղ տեղի բնակիչներն անկարգություններ էին կազմակերպել երեխայի հանդեպ բռնություն գործադրելու համար Սիրիայի քաղաքացուն ձերբակալելուց հետո։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան։


«Կիրակի երեկոյան Կայսերիում տեղի բնակիչների կողմից Սիրիայի քաղաքացուն բռնելուց հետո, որը բռնություն էր գործադրել իր ազգականի անչափահաս դստեր նկատմամբ եւ հանձնվել էր անվտանգության ուժերին, մեր որոշ քաղաքացիներ, անօրինաբար գործելով, վնաս են պատճառել այն տներին, աշխատավայրերին եւ ավտոմեքենաներին, որոնք պատկանում են սիրիական ազգությամբ քաղաքացիների։ Անվտանգության ուժերի միջամտության արդյունքում ձերբակալվել է 67 մարդ»,- գրել է նախարարը X-ում։


Ջարդարարությունը Կայսերիում լայն արձագանք է առաջացրել Թուրքիայում։ Պաշտոնական տվյալներով՝ երկրում ապրում է ավելի քան 3 մլն սիրիացի փախստական։