ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջարդեր՝ Թուրքիայում․ սիրիացի տղամարդը բռնաբարել է 6-ամյա աղջկա
Թուրքական Կայսերիում միգրանտների ջարդեր են տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, անկարգությունների պատճառ են դարձել լուրերն այն մասին, որ սիրիացի տղամարդը բռնաբարել է 6-ամյա աղջկա։
Տեղի բնակիչները դուրս են եկել փողոց և բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով արտաքսել գաղթականներին։ Նրանք վանկարկել են «Էրդողան, հրաժարական տուր» կարգախոսը՝ դրանով իսկ բողոքելով թուրքական իշխանությունների միգրացիոն քաղաքականության դեմ։
Բողոքի ցույցերը վերածվել են ջարդերի. ցուցարարները սկսեցին հարձակվել միգրանտների վրա` ջարդուփշուր անելով և հրկիզելով սիրիացիների տները, խանութներն ու մեքենաները։
Հաղորդվում է, որ Կայսերիում իշխանությունները լրացուցիչ ոստիկանական ուժեր և հատուկ տեխնիկա են բերել անկարգությունները կանխելու համար։ Ջարդարարներին փորձել են ցրել ջրցան մեքենաների միջոցով։
Տեղի նահանգապետը և ոստիկանության Կայսերիի բաժնի պետը փորձել են հանգստացնել հավաքվածներին՝ վստահեցնելով, որ 6-ամյա աղջկան բռնաբարելու մեղավորները խստագույնս կպատժվեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնագլորներով երթևեկությունը կկանոնակարգվի․ ովքեր կարող են վարել
Կառավարությունը կանոնակարգում է ինքնագլորների երթևեկության կանոնները։ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ինքնա...
Հայկական կողմին փոխանցված 2 զինծառայողի մասունքները նույնականացվել են
2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ Այս...
Օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված 100-ից ավելի բջջային հեռախոսների ներկրման փորձը. ՊԵԿ
ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է անզիջում պայք...