Անհայտ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել Քոբայր վանական համալիրի պատերին
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցները, հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են, որ 12-13-րդ դարով թվագրվող, Լոռու մարզի Քոբայր վանական համալիրի պատերին անհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել։ Արձանագրված իրավախախտման դեպքով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն՝ կատարվածին իրավական գնահատական տալու համար։
Ցավոք, նմանօրինակ դեպքերը քիչ չեն․ սույն թվականի հունիսի սկզբին էլ գրառումներ էին հայտնվել Երևան-Գառնի ճանապարհին՝ Ողջաբերդ գյուղի տարածքում գտնվող «Չարենցի կամար» հուշարձանի վրա, որը մաքրվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի թանգարանային առարկաների լաբորատորիայի աշխատակիցների ջանքերով։
Կոտայքի մարզի Լեռնանիստի 13-20-րդ դարով թվագրվող գերեզմանոցում էլ ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները արձանագրել են խոշոր եղջերավոր անասունների մուտքը։
Հանրապետության հուշարձանների տարածքում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունների աշխատակիցները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ սահմանված գրաֆիկով պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սանմաքրման աշխատանքներ, խիստ խնդրահարույց դեպքերում ՊՈԱԿ-ը գործակցում է համայնքապետարանների հետ։
«Հուշարձանների պահպանությանը հետևելը ոչ միայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատանքն է, այլև՝ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը, ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք խնամքով վերաբերել պատմամշակութային հուշարձաններին ու պատմական միջավայրին, չբարձրանալ խոնարհված եկեղեցիների, վանքերի պատերին, մոմեր չվառել չնախատեսված վայրերում, որպեսզի չխաթարվի պատմական հուշարձանների տեսքը»,- նշված է հաղորդագրությունում։



Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման չորս կետերի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական միջոցառ...
ՔԿ-ն՝ Հանրապետության հրապարակում «Կամազը»՝ դեպի ցուցարարները վարելու դեպքի մասին
Ավարտվել է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվա...
Հորդորում ենք պահպանել զգոնություն․ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության
ՆԳ նախարարի ցուցումով Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Կանխա...
Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին
Ի նկատի ունենալով Հայաստանի հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասի...