Լուծարվող ANIF-ի պարտավորությունների ու ծախսերի համար կառավարությունը 1,7 մլրդ դրամ ուղղեց
Կառավարությունը այսօր որոշեց 1,7 միլիարդ դրամ ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի պարտավորությունների մարմանը։ Համապատասխան որոշումը որպես չզեկուցվող հարց ներառված էր կառավարության նիստի օրակարգում։
Ըստ որոշման հիմնավորման՝ այդ գումարն ուղղվում է ANIF-ի «պարտավորությունների մարման և 2024-ի պահպանման ծախսերի համար»։ Այս ամենը կատարվում է ANIF-ի լուծարման ֆոնին, որի որոշումը կայացվել է այս տարվա մարտին, իսկ մայիսի 23-ին կառավարությունը որոշեց մինչ ֆոնդի լուծարումը դրա կառավարումը հանձնել պետական գույքի կառավարման կոմիտեին։
Հիշեցնենք, որ ANIF-ի ամենամեծ ներդրումներից մեկը Fly Arna ազգային ավիափոխադրողի ստեղծումն էր։ Սակայն տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ այս ծրագիրը ձախողվել է։ Մեկ այլ խոշոր ներդրում ANIF-ն իրականացնում էր արաբական «Մասդար» ընկերության հետ՝ Թալինի Դաշտադեմ գյուղում արևային էլեկտրակայան կառուցելու նպատակով։ Ազատությունը մարտին գրել էր, որ էլեկտրակայանի կառուցումը սկսված չէ։
Քննչական կոմիտեում ANIF-ի գործունեության մասով քննվում է քրեական վարույթ, բայց դրանով մեղադրյալներ դեռ չկան։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման չորս կետերի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական միջոցառ...
Հորդորում ենք պահպանել զգոնություն․ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության
ՆԳ նախարարի ցուցումով Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Կանխա...
ՔԿ-ն՝ Հանրապետության հրապարակում «Կամազը»՝ դեպի ցուցարարները վարելու դեպքի մասին
Ավարտվել է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվա...
Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին
Ի նկատի ունենալով Հայաստանի հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասի...