Լոռու մարզպետը և Ալավերդու համայնքապետը՝ Սանահին կայարան թաղամասում
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ հունիսի 26-ին այցելել են Սանահին կայարան թաղամաս, հետևել այստեղ ընթացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Մարզպետի աշխատակազմից հայտնում են, ոևր այց է կատարվել նաև Թումանյան փողոց։
Մարզի ղեկավարը շրջայցը շարունակել է Ախթալայի կամրջի մոտ, հետևել երկաթգծի հատվածում տարվող ամրացման աշխատանքներին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված հարցերով զրուցել կամրջի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանների հետ: Արամ Ղազարյանն այցելել է նաև Քարկոփ բնակավայր: Մաքրման աշխատանքները Քարկոփում ավարտական փուլում են:
Լոռու մարզպետը զրուցել է բնակիչներ հետ, պատասխանել նրանց հարցերին: Մարզպետը տեղեկացրել է, որ քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը:






Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման չորս կետերի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական միջոցառ...
Հորդորում ենք պահպանել զգոնություն․ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության
ՆԳ նախարարի ցուցումով Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Կանխա...
ՔԿ-ն՝ Հանրապետության հրապարակում «Կամազը»՝ դեպի ցուցարարները վարելու դեպքի մասին
Ավարտվել է 2024 թվականի մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվա...
Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին
Ի նկատի ունենալով Հայաստանի հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասի...