Պորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան միացել է հայկական «Նոային»
«Նոա» ֆուտբոլային ակումբին է միացել պորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան։ Ֆեյսբուքյան էջում տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ես զգում եմ, որ նախագիծը շատ հավակնոտ է: Կարծում եմ՝ մենք ամեն ինչ ունենք արժեքներ ստեղծելու և այս ակումբն էլ ավելի բարձրացնելու համար»,- ասել է Ֆերեյրան։
Ֆերեյրան «Վիտորիա Գիմարայեշի» սան է։ 2017 թվականից հանդես է եկել ակումբի գլխավոր թիմում, իսկ 2019-ին տեղափոխվել է «Պասուշ Ֆերեյրա»։ Պորտուգալիայի բարձրագույն լիգայում նա անցկացրել է 111 խաղ ու դարձել 10 գոլի հեղինակ։ Նա հանդես է եկել Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականներում՝ մինչև 20 տարեկանների հավաքականում 2 գոլ է խփել անցկացրած 5 խաղում։ 27-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Կիպրոսի «Անորտոսիսից», որի կազմում մասնակցել է Կիպրոսի առաջնության 67 խաղի ու դարձել 9 գոլի հեղինակ։
Նմանատիպ հոդվածներ
5 բալ ուժգնությամբ հզոր ալիքը հարվածելու է Երկրին. հանգստյան օրերին սպասվում է մագնիսական փոթորիկ
Ուրբաթ օրը՝ հունիսի 28-ին, Երկրի մագնիտոսֆերան հանգիստ է։ Ըստ gismeteo ծառայության՝ մագնիսական ցնցումների ուժգնությունը...
Երևան–Բաթում–Երևան երթուղին արդեն գործարկվել է. որքան արժե մեկ տոմսը
Այսօր իրականացվել է Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ` այս տարվա առաջին երկաթուղային միջազգային ուղևորափոխադրումը։ Տեղեկու...
Զգուշացում.Ֆեյսբուք սոցիալական ցանցում նոր վիրուս է տարածվում
Ֆեյսբուք սոցիալական ցանցում վիրուս է տարածվում. «Ես չեմ կարող հավատալ, որ նա գնացել է, ես նրան շատ կկարոտեմ» գրառման տես...
Հանրապետության մի շարք հասցեներում 10 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
Հունիսի 25-ին 10 ժամով կդադարեցվի Արարատի մարզի ՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Դարակերտ, Ղուկա...