ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչո՞ւ հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվեց»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և արտաքին մարտահրավերների մասին ելույթս ՔՊ Քաղաքական ժողովում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական ժողովում, որի ժամանակ վարչապետը նշել է, որ այսօր կարևոր է գտնել հետևյալ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ ընդդիմադիր հերթական շարժումը ձախողվեց․
«Սա կարևոր է, որպեսզի գնահատենք ընթացիկ իրավիճակը, նախորդող շրջանն ու խոսենք ապագայի մեր անելիքների մասին։ Տարբեր մեկնաբանություններ եմ լսել ու պիտի անկեղծ ասեմ, որ դրանց հիմնական մասը բավարար չափով քաղաքական չէ ու բավարար խորություն չունի՝ իմ գնահատմամբ։ Իսկ իմ գնահատականը հետևյալն է՝ տապալվեց, որովհետև իրական Հայաստանը, որպես գաղափարախոսություն, այս օրերին ու նախորդող շրջանում հաստատվում է ՀՀ-ում ու ընկալվում է ժողովրդի կողմից»,- ասել է Փաշինյանը։
Հիշեցնեմ, որ հունիսի 22-ին Հանքավանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից: Օրակարգում են եղել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և մարզերում ու Երևանում Կուսակցության մարմինների աշխատանքները:
Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վարչության անդամ Գնել Սանոսյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։
Նմանատիպ հոդվածներ
Գնել Սանոսյանը՝ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքի մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Տավուշի մարզ ու հետևել Կիրանցի նոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ վարչապետն ու ԱԱԾ տնօրենը՝ Բաղանիս-Կիրանց հատվածում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Բաղանիս-Կիրանց հատված, որտեղ արդեն տեղակայված են սահմանապահ զո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաձիգը մինչ մահափորձը տեսանյութ է ձայնագրել Թրամփի նկատմամբ իր ատելության մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը կատարել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, հայտնում է ՀԴԲ-ն: Կասկածյալը սպան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Միջադեպը հայտ...