ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ վարչապետն ու ԱԱԾ տնօրենը՝ Բաղանիս-Կիրանց հատվածում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Բաղանիս-Կիրանց հատված, որտեղ արդեն տեղակայված են սահմանապահ զորքերը։ Նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջում համապատասխան այցից տեսանյութ է հրապարակված։
«Տավուշի մարզում ծանոթացա Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին»,- նշված է տեսանյութի նկարագրության մեջ:
Տեսանյութում երևում է, որ վարչապետին ուղեկցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։
Հիշեցնենք` մայիսի 24–ից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնեցին ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Բաբայանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ոստիկաններն Աշոտ Հարությունյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառում
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը շարունակում է մնալ ձերբակալված: Փաստաբան Արսեն Բաբայանը տեսանյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչո՞ւ հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվեց»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և ար...
Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարներն ուղևորվում են աղետի գոտի
Հայ-իրանական սահմանը հատել են Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները։ Իրանի Կարմիր մահիկը,...
ՔՊ-ն քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկվել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ազգային ժողովի իշխանական «Քաղաք...