ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Միջադեպը հայտնվել է տեղական հեռուստաալիքների եթերում: Բաթլեր քաղաքում քաղաքական գործչի ելույթը կողմնակիցների առջեւ տեւել է ընդամենը մի քանի րոպե եւ անսպասելիորեն ընդհատվել է, երբ նա խոսել է անօրինական միգրացիայի խնդիրների մասին:
Հանկարծակի կրակոցներ են հնչել, որից հետո բեմում գտնվող Թրամփը լռել է, ձեռքը դրել ականջին և ընկել ամբիոնի մոտ։ Նրան շրջապատել են թիկնապահները։ Մի քանի րոպե անց, երբ Թրամփը կրկին հայտնվել է օպերատորների օբյեկտիվում, թիկնապահները բեմից դուրս են բերել նախկին նախագահին, ընդ որում ՝ նրա աջ ականջն արյունոտ է եղել։
ԱՄՆ նախագահի թեկնածուի մամուլի քարտուղար Սթիվեն Չունի տեղեկությամբ՝ քաղաքական գործիչը բուժզննում է անցել Փենսիլվանիա նահանգի հիվանդանոցներից մեկում: Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ ականջի շրջանում վնասվածք է ստացել և մեծ քանակությամբ արյուն է կորցրել:
BNO News պորտալի տեղեկություններով՝ նախկին նախագահին արդեն դուրս են գրել բուժհաստատությունից։ Նա նախատեսում է միանալ Վիսկոնսինում կայանալիք հանրապետականների համագումարին:
Գաղտնի ծառայությունը ոչնչացրել է հրաձիգին։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է նախընտրական հանրահավաքի հանդիսատեսը, երկու մարդ ծանր վիրավորվել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել է հրացան, հայտնում է Associated Press գործակալությունը:
Բայդենը հայտարարել է, որ աղոթում է Թրամփի ապաքինման համար, սակայն առայժմ բավարար փաստեր չունի կատարվածը քաղաքական գործչի դեմ մահափորձ անվանելու համար: Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հեռախոսով խոսել է իր նախորդի հետ։
ՀԴԲ - ն ստանձնել է Թրամփի հանրահավաքի ժամանակ հրաձգության հետաքննության առաջատար գերատեսչության դերը։ Այն արդեն պարզել է հրաձգության մեջ կասկածվողի ինքնությունը, նա Փենսիլվանիայից 20-ամյա տղամարդ է։ Հատուկ գործակալ Քևին Ռոջեկը հայտարարել է, որ Թրամփի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը գնահատվում է որպես նրա կյանքի դեմ մահափորձ:
New York Post թերթի տեղեկություններով՝ նախկին նախագահին սպանել փորձող հրաձիգի անունը Թոմաս Մեթյու Քրուքս է, նա 20 տարեկան է:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և հաշվետվողականության հանձնաժողովը հետաքննություն է սկսել Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի վերաբերյալ, գործի լսումները նշանակվել են հուլիսի 22-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաձիգը մինչ մահափորձը տեսանյութ է ձայնագրել Թրամփի նկատմամբ իր ատելության մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը կատարել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, հայտնում է ՀԴԲ-ն: Կասկածյալը սպան...
Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին. Ոսկանյան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ...
Եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ-ի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ. Իրանի դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Իրանն ուզում է, որ բոլորը հարգեն միմյա...
ԱՄՆ-ն՝ Հայաստանի հետ համագործակցության մասին
Վաշինգտոնը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հույս ունի, ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժ...