Գնել Սանոսյանը՝ Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքի մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Տավուշի մարզ ու հետևել Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին։ Տեղեկությունը հայտնում է նախարարը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։ «Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսից»,- գրել է նախարարը։
Այցելության ժամանակ նրան ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
Պաշտոնյաները ծանոթացել են Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։
Նշենք, որ մեկ ամիս առաջ կառավարության նիստում ևս հայտարարվել էր, որ նախատեսվում է ճանապարհի կառուցումն ավարտին հասցնել 2 ամսից։










Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչո՞ւ հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվեց»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և ար...
Վիետնամի ԱԳՆ-ն Պուտինի այցից հետո ԱՄՆ-ին ռազմավարական գործընկեր է անվանել
Վիետնամ Պուտինի այցից առաջ Հանոյում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել մյուս երկրներին հնարավորություն չտալ ՌԴ նախագահին առաջ տ...
Սերբիայի նախագահը կոչ է արել պատրաստվել ցանկացած հնարավոր սցենարի և իրավիճակի վատթարացմանը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՆԳՆ-ին կոչ է արել պատրաստվել ցանկացած հնարավոր սցենարի և ապահովել բոլոր անհրաժեշտ պահ...
60 հազար ընտրատեղամաս պատրաստ է առաջիկա ընտրություններին
Իրանի ընտրական շտաբի ղեկավարը հայտարարել է, որ մոտ 60 հազար ընտրատեղամասեր պատրաստ են, որպեսզի մարդիկ կարողանան քվեարկել...