ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաձիգը մինչ մահափորձը տեսանյութ է ձայնագրել Թրամփի նկատմամբ իր ատելության մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը կատարել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, հայտնում է ՀԴԲ-ն: Կասկածյալը սպանվել է այն բանից հետո, երբ արձակել է առնվազն 9 փամփուշտ: Հրաձգությունից քիչ առաջ նա տեսանյութ է ձայնագրել, որում հայտարարել Է հանրապետականների և անձամբ Թրամփի նկատմամբ իր ատելության մասին:
«Եվ գիտեք ինչ։ Դուք սխալ մարդու հետ եք կապվել», - եզրափակել է Քրուքսը։
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ կրակոցներ են հնչել:
Ինքը՝ Քրուքսը, դիրքավորվել է շենքերից մեկի տանիքում՝ մոտ 130 մետր հեռավորության վրա, ինչը, ինչպես նշել են ՀԴԲ-ում, Գաղտնի ծառայության անվտանգության պարագծից դուրս է եղել: Միաժամանակ ականատեսները պնդում են, որ մի քանի մարդ ուշադրություն է դարձրել կիսաավտոմատ հրացանով կասկածելի մարդու վրա, սակայն թիկնապահները ոչ մի գործողություն չեն ձեռնարկել:
Մահափորձի զոհ է դարձել մեկ մարդ, ևս երկու հանդիսատես ծանր վնասվածքներ են ստացել։ Ինքը ՝ Թրամփը, ազատվել է աջ ականջի վիրավորումից, օգնություն ցուցաբերելուց հետո նա լքել է հոսպիտալը և ինքնաթիռով մեկնել Նյու Ջերսի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Միջադեպը հայտ...
Եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ-ի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ. Իրանի դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Իրանն ուզում է, որ բոլորը հարգեն միմյա...
ԱՄՆ-ն՝ Հայաստանի հետ համագործակցության մասին
Վաշինգտոնը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հույս ունի, ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժ...
Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին. Ոսկանյան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ...