Իսրայելի հյուսիսում ընկել է Լիբանանից թռչող անօդաչու սարք
Լիբանանից անօդաչու թռչող սարք է ընկել Իսրայելի հյուսիսում գտնվող Բեյթ Գիլել շրջանում, տուժածներ չկան: Այս մասին հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Միջադեպի ժամանակ ԱԹՍ-ի ուղղությամբ արձակվել է որսիչ հրթիռ», «միջադեպը քննարկման փուլում է», հավելել են մամուլի ծառայությունում: Զինվորականները նաև հայտնել են, որ հունիսի 23-ի գիշերը «Իսրայելի ՌՕՈՒ կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի Քֆարկելայի շրջանում գտնվող «Հըզբոլլահ» շիական շարժման ռազմական կառույցին և դիտակետին»:
«Բացի այդ, Թայբեի շրջանում հարված է հասցվել «Հեզբոլլահ» ահաբեկչական ջոկատին, որը հայտնաբերվել է ՑԱԽԱԼ-ի զորքերի կողմից», - շարունակել են մամուլի ծառայությունում:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի զինված ուժերն արկեր է արձակել Բելգորոդի ուղղությամբ
Ուկրաինայի զինված ուժերն անցած օրվա ընթացքում ավելի քան 110 արկ են արձակել Բելգորոդի շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով...
Գազայի մերձակայքում իսրայելցի զինվորականների հարվածից տասնյակ մարդիկ են տուժել
Իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Գազա քաղաքի մերձակայքում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել: Նրանցից...
ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի գյուղերից մեկը
Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրա...
Գազայի հատվածում հարվածներից հետո գրանցվել է 141 զոհ և 400 տուժած
Գազայի առողջապահության նախարարությունը նոր տվայլներ է հրապարակել: «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան...