Գազայի մերձակայքում իսրայելցի զինվորականների հարվածից տասնյակ մարդիկ են տուժել
Իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Գազա քաղաքի մերձակայքում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել: Նրանցից առնվազն 39-ին փրկել չի հաջողվել, գրում է Associated Press-ը։ Ալ-Ահլի հիվանդանոցի տնօրեն Ֆադել Նայեմը չի բացառել ժամանակի ընթացքում տուժածների թվի ավելացումը: Գործակալության տեղեկություններով՝ ներկայումս հարվածի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
Նյութում հստակեցվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) թիրախը դարձել է Շատիի փախստականների ճամբարը։ Գտնվում է Գազա քաղաքից արևմուտք։
Հունիսի 22-ին իսրայելական զորքերի պաշտոնական Telegram-ալիքում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ հրեական պետության կործանիչները հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երկու օբյեկտների: Խոսքը Գազա քաղաքի տարածքում գտնվող կառույցների մասին էր։
Հաջորդ օրը ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի բանակը շարունակում է գործողությունը Գազայի հատվածի կենտրոնում և հարավում: Իսրայելի պաշտպանության բանակի Telegram-ալիքում հստակեցվել է, որ զինվորականները պարզում են զենքի և ՀԱՄԱՍ-ի անդամների գտնվելու վայրը:
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ մտադիր է Գազայի հատվածի ապառազմականացում իրականացնել հակամարտության ավարտից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի զինված ուժերն արկեր է արձակել Բելգորոդի ուղղությամբ
Ուկրաինայի զինված ուժերն անցած օրվա ընթացքում ավելի քան 110 արկ են արձակել Բելգորոդի շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով...
Իսրայելի հյուսիսում ընկել է Լիբանանից թռչող անօդաչու սարք
Լիբանանից անօդաչու թռչող սարք է ընկել Իսրայելի հյուսիսում գտնվող Բեյթ Գիլել շրջանում, տուժածներ չկան: Այս մասին հայտնել...
ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի գյուղերից մեկը
Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրա...
Գազայի հատվածում հարվածներից հետո գրանցվել է 141 զոհ և 400 տուժած
Գազայի առողջապահության նախարարությունը նոր տվայլներ է հրապարակել: «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան...