Ուկրաինայի զինված ուժերն արկեր է արձակել Բելգորոդի ուղղությամբ
Ուկրաինայի զինված ուժերն անցած օրվա ընթացքում ավելի քան 110 արկ են արձակել Բելգորոդի շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երկուսը: Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
Բորիսովսկի շրջանի Կլիմովոյե խուտորում խաղաղ բնակիչ է տուժել, որին կոնտուզիայով տեղափոխել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է բավարար։ Շեբեկինսկի շրջանի Կրասնոյե գյուղում կամիկաձե դրոնի հարձակման հետևանքով տղամարդ է տուժել։ Բելգորոդի թիվ 2 հիվանդանոց է տեղափոխվել միջին ծանրության վիճակում՝ գլխի, ուսի եւ ոտքի բեկորային վնասվածքներով:
Ընդհանուր առմամբ, Շեբեկինսկի շրջանում հարձակումների հետևանքով վնասվել է 5 մեքենա, 13 մասնավոր տուն, ավտոտնակ, կապի ենթակառուցվածքային օբյեկտ և գազամատակարարման գիծ, Գրայվորոնսկի շրջանում ՝ 13 մասնավոր տուն, 3 մեքենա, 2 հասարակական շինություն և 1 սոցիալական օբյեկտ: Կրասնոյարուժսկի շրջանի Պրիլեսյե գյուղում կամիկաձե դրոնի պայթյունի հետևանքով կոտրվել են բնակելի շենքի պատուհանները և վնասվել է մարդատար ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելի հյուսիսում ընկել է Լիբանանից թռչող անօդաչու սարք
Լիբանանից անօդաչու թռչող սարք է ընկել Իսրայելի հյուսիսում գտնվող Բեյթ Գիլել շրջանում, տուժածներ չկան: Այս մասին հայտնել...
Գազայի մերձակայքում իսրայելցի զինվորականների հարվածից տասնյակ մարդիկ են տուժել
Իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Գազա քաղաքի մերձակայքում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել: Նրանցից...
ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի գյուղերից մեկը
Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրա...
Գազայի հատվածում հարվածներից հետո գրանցվել է 141 զոհ և 400 տուժած
Գազայի առողջապահության նախարարությունը նոր տվայլներ է հրապարակել: «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան...