Ֆրանսիայի վարչապետը հայտարարել Է Ուկրաինային տրամադրվող աջակցության հնարավոր դադարեցման մասին
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ երկրի ընտրություններում աջ ուժերի հաղթանակը կարող է հանգեցնել Փարիզի կողմից Կիևին զգալի աջակցության դադարեցմանը: Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է BFMTV-ն։
Աթալի կարծիքով՝ ընտրություններում աջ ուժերի հաղթանակը կարող է հանգեցնել «շատ լուրջ փոփոխությունների», որոնց թվում նշվում է «Ուկրաինային աջակցության զգալի մասի դադարեցումը»: Ընդ որում, նշվում է նաև «Ռուսաստանին ենթարկվելու ռիսկը»։
Վարչապետը հավելել է, որ աջ ուժերի հաղթանակը կդառնա «ֆրեքսիթի»՝ Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու սկիզբը:
Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ այս տարվա հունիսի 30-ին և հուլիսի 7-ին: Վերջին հարցումների համաձայն՝ Մարին Լը Պենի և Ժորդան բարդելի «ազգային միավորումը» առաջատարն է՝ 31,36 տոկոսով:
Նախօրեին աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության նախագահ Ժորդան Բարդելլան դեմ է արտահայտվել ֆրանսիական ուժերի Ուկրաինա ուղարկմանը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի քաղաքացիների մեծ մասը համաձայն է իր հետ այս հարցում։ Նկատի ունենալով Ռուսաստանին՝ նա ընդգծել է, որ իրադարձությունների զարգացումը, որի դեպքում երկիրն ուղղակիորեն կներգրավվեր միջուկային տերության հետ հակամարտության մեջ, «անթույլատրելի է»:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
Ուկրաինան փակուղու մեջ է. ԶԼՄ
Ուկրաինան փակուղում է հայտնվել Շվեյցարիայում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով, գրում է Conversation-ը: «Վ...
Փաշինյանը Սևակ Միքայելյանին նշանակել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Նիկոլ Փաշինյանը Սևակ Միքայելյանին նշանակել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներ...
Զելենսկին ուկրաինացիներին խոստում է տվել
Կրաինսկի իշխանությունները «լուծումներ են պատրաստում», որոնք կօգնեն երկրին ջեռուցման սեզոնի սկզբին լուծել քաղաքացիների էն...