ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբինյանը նշել է, թե ինչ կլինի եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի
Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, ոչ մի բան տեղի չի ունենա, որովհետև ընդդիմության մանդատների՝ վայր դնելու հետևանքով ոչ մի սահմանադրական կամ օրենսդրական ճգնաժամ չի առաջանում, գուցե ԱԺ-ում մի փոքր ավելի լուռ լինի: Այդ մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Դիտարկմանը, որ այդ դեպքում քաղաքական ճգնաժամ կարող է առաջանալ, Ռուբինյանն ասաց. «Քաղաքական ճգնաժամ տեսականորեն կարող է առաջանալ, եթե ընդդիմությունը ներկայացնում է հանրության մի մեծ հատվածի վստահությունը, պատգամը, եւ եթե իրենք քաղաքական ակցիան են իրականացնում եւ հեռանում են ԱԺ-ից, կարող է դրանից ինչ-որ բան փոխվել: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ մենք գործ չունենք այդպիսի ընդդիմության հետ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա․ Կոնջորյան
Մեր գործընկերները, որպեսզի իրենց հետևորդներին բացատրեն իրենց կողմից նախաձեռնված անհեռանկար գործընթացը, ներկայացնում են,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դու ես ստում, իջի՛ր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
Պարո՛ն Օհանյան, ես համոզմունք ունեմ, որ Դուք չեք տիրապետում ձեր խմբակցությանը, ձեր խմբակցության կին պատգամավորը դուրս գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում այցելել Բելառուս այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ալիևի` Մինսկի խումբը լուծարելու պահանջին
Ալիեւը, ըստ էության, ուզում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂ ժողովրդի իրավունքների հետ կապված բոլոր հիմքերը միջազգ...