ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում այցելել Բելառուս այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում։
Պատասխանելով ընդդիմության այն մեղադրանքներին, որ ինքը չի կատարում կառավարության ծրագիրը, որտեղ խոսվում էր ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված աշխատանքի մասին` Փաշինյանը պատասխանեց` 2021 թվականին կազմված ծրագրում ասվում էր, որ Հայաստանը ձգտելու է ՀԱՊԿ մեխանիզմները գործի դնել` ի շահ երկրի։
«ՀԱՊԿ համանախագահներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել ու ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ։ Արձանագրում եմ, որ ես այլևս երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ ՀԱՊԿ–ի հետ կապված դիրքորոշումը կարող է փոխվել, եթե Բելառուսը որոշի ՀԱՊԿ–ից դուրս գալ կամ այդ երկրի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ ՀՀ ժողովրդի համար ընդունելի կլինի»,– ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց` այս պահից սկսած ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի այցելելու Բելառուս։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ադրբեջան կատարած այցի ժամանակ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
Դրանից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրներից 2–ը մասնակցել են հայերի դեմ պատերազմի նախապատրաստությանը, բայց չէր նշել, թե կոնկրետ որ երկրները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դու ես ստում, իջի՛ր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
Պարո՛ն Օհանյան, ես համոզմունք ունեմ, որ Դուք չեք տիրապետում ձեր խմբակցությանը, ձեր խմբակցության կին պատգամավորը դուրս գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է ԱԺ–ի դիմաց տեղի ունեցած բախումներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ շենքի դիմաց ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների միջև տեղի ունեցած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա․ Կոնջորյան
Մեր գործընկերները, որպեսզի իրենց հետևորդներին բացատրեն իրենց կողմից նախաձեռնված անհեռանկար գործընթացը, ներկայացնում են,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ալիևի` Մինսկի խումբը լուծարելու պահանջին
Ալիեւը, ըստ էության, ուզում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂ ժողովրդի իրավունքների հետ կապված բոլոր հիմքերը միջազգ...