ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ալիևի` Մինսկի խումբը լուծարելու պահանջին
Ալիեւը, ըստ էության, ուզում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂ ժողովրդի իրավունքների հետ կապված բոլոր հիմքերը միջազգային իրավունքի վերացնել եւ դա ուլտիմատումով է անում: Այս մասին ասել է ՀՀ հատուկ հարցերով նախկին բանագնաց Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի` Մինսկի խումբը լուծարելու պահանջին:
«Ինչո՞ւ է Ալիեւը ուզում վերացնել բոլոր հետքերը ԼՂ հակամարտության հետ կապված, որովհետեւ նա շատ լավ հասկանում է, որ ինքը ցեղասպան է, ինքը հասկանում է, որ ցեղասպանություն է իրականացնել ԼՂ ժողովրդի նկատմամբ, էթնիկ զտման է ենթարկել մի ողջ ժողովրդի, որոնք դարերով ապրել են այդտեղ եւ հասկանում է, որ նրանց վերադարձի իրավունքն ուժի մեջ է, նրանք շարունակում են իրավունքներ ունենալ այդ տարածքի վերաբերյալ: Արցախցիները շատ իրավունքներ ունեն, միջազգային իրավունքը նրանց կողմից է, այլ բան, որ Հայաստանի Հանրապետությունը թեման փակել է, բացարձակապես այս թեմայով ոչ մի բան չի խոսվում, արծարծվում: Եթե ուշադիր եք եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին ներկայացնում են ուղղակի Հարավային Կովկասի բանագնաց, ինչպես Ադրբեջանն էր պահանջում, այլեւս չեն ասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Այսինքն Ալիեւի պահանջներն այս մասով հստակ օրակարգով կատարվում են Հայաստանի Հանրապետությունում: Ալիեւը, ըստ էության, ուզում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂ ժողովրդի իրավունքների հետ կապված բոլոր հիմքերը միջազգային իրավունքի վերացնել եւ դա ուլտիմատումով է անում` այսինքն եթե դա դուք չանեք, ես տարածքային պահանջներ կներկայացնեմ»,-ասաց նա:
Մարուքյանը նշում է, որ Հայստանը բոլոր հարթակներում ասում է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, Պրահայում է ասել, որից հետո Լաչինի միջանցքը փակվեց, որից հետո ԼՂ-ը էթնիկ զտման ենթարկվեց, իսկ Հայաստանը դրա դիմաց ոչ մի բան չստացավ` Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականություն, հրաժարվում է ներառել Ալմա Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում:
«Այսինքն իր բոլոր պարտավարություննեը, որ իբր թե ստանձնել էր Ադրբեջանը արեւմտյան հարթակներում չի պահպանում, Հայաստանը ուղղակի զրկվել է բոլոր հնարավոր գործիքներից, մի քանի գործիք է մնացել, օրինակ ԼՂ ժողովրդի իրավունքների հարցը,որ Հայաստանը փակում է, որն էլ իր ձեռքով չի փակում, Ադրբեջանը դիմում է Հայաստանին, ասում է` եկեք համատեղ փակենք, որովհետեւ մենք այս թեման փակում ենք միասին: ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմա չի գործում, բայց ոչ ոք չի կարող ասել ապագայում այն կգործի, թե` ոչ, կարող է այն մի օր կգործի, դրա համար Ալիեւը ուզում է այն փակել»,-ասաց Մարուքյանը:
Մարուքյանը շեշտում է, որ սխալ է փակել Մինսկի խումբը, քանի որ ԼՂ հայերը ունեն իրավունքներ, իսկ Մինսկի խումբը ստեղծվել է հատուկ հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Հետեւաբար ՀՀ-ն չպետք է Ադրբեջանին դիմի ԵԱՀԿ-ին` Մինսկի խումբը վերացնելու գործով, առնվազն երեք հարցով` փախստակաների հարց, նրանց իրավունքները մշակութային ժառանգության հարցով եւ նրանց սեփականության հարցերը: Այս հարցերը հասցեագրվում են, թե չեն հասեագրվում»,-ասաց նա
Մանրամասները` տեսանյութում: