ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա․ Կոնջորյան
Մեր գործընկերները, որպեսզի իրենց հետևորդներին բացատրեն իրենց կողմից նախաձեռնված անհեռանկար գործընթացը, ներկայացնում են, թե իբր քաղաքական մեծամասնությունը պարտավոր է գալ, այդ նիստը անցկացնել, բայց չի գալիս։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ունեցած ելույթում ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Պարո՛ն Մինասյան, Դուք կուլտուրական մարդ, ով է Ձեզ հուշել, որ նման հայդուկավարի տեքստեր ասեք, ախր Դուք շատ լավ գիտեք Սահմանադրությունն էլ, կանոնակարգն էլ, օրենքն էլ։ Հիմա, որ մեզ մեղադրում եք, որ չենք գալիս նիստերին, մենք էլ պետք է ասենք, որ դուք ամիսներ շարունակ, աշխատավարձ էինք ստանում, բայց չէիք մասնակցում նիստերին։ Խորհրդի նիստերին ձեզ այնքան չենք տեսնում, դեմքերդ մոռանում ենք, ասում ենք այս ովքեր են եկել, հետո մոտիկից նայում ենք տեսնում ենք դուք եք»,- ասաց նա։
Անդրադառնալով ուղերձի տեքսին՝ Կոնջորյանն ասաց․
«Խրոխտ տեքստեր եք ասում, հրաժարականի պահանջ եք ներկայացնում, ասում եք ՔՊ-ից էլ քանի հոգի միացել են, վերջում բերում եք ուղերձի տեքստ, որը եթե ընդունվի էլ իրավական նշանակություն չունի։ Եթե անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր ուղերձի տեքստը՝ ձեր նպատակադրումների համատեքստում, բայց դա էլ նորմալ չեք անում, Հայր մերն էլ, երևի, նորմալ չգիտեն ձեր մոտ։ Այն նարատիվը, որ ուղերձը խնդիր է լուծելու, բայց ՔՊ-ն չի գալիս ու այդ խնդիրները չեն լուծվում, դրանով անամոթաբար ստում եք ձեր հետևորդներին»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ալիևի` Մինսկի խումբը լուծարելու պահանջին
Ալիեւը, ըստ էության, ուզում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂ ժողովրդի իրավունքների հետ կապված բոլոր հիմքերը միջազգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դու ես ստում, իջի՛ր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
Պարո՛ն Օհանյան, ես համոզմունք ունեմ, որ Դուք չեք տիրապետում ձեր խմբակցությանը, ձեր խմբակցության կին պատգամավորը դուրս գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբեք չեմ այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում այցելել Բելառուս այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է ԱԺ–ի դիմաց տեղի ունեցած բախումներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ շենքի դիմաց ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների միջև տեղի ունեցած...