ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ․ փաստաբան
Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։
Միջնորդության քննությունը «մակագրվել է» իրավաբանական համայնքում «իշխանության նվիրյալ» մականունով հայտնի, «քաղաքական գործերով քննիչի ցանկացած միջնորդություն հիմնավոր է» կարգախոսով առաջնորդվող, «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախկին անդամ և վերջապես՝ պաշտոնապես ամեացածր վարկանիշ ունեցող դատավոր Մասիս Մելքոնյանին։
Նիստը նշանակվել է հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ ք․Երևան, Գյուլիքևխյան 20)»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել էր 20 օրով։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանակ հայ...
Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու ցանկության համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստե...
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...